Ռուս երիտասարդը դատապարտվել է՝ ՌԴ պետական դրոշի վրա սիրո խոստովանություն գրելու համար
ՌԴ Ամուրի մարզի 28-ամյա բնակիչ Վյաչեսլավ Բուտորինը դատապարտվել է Ռուսաստանի պետական դրոշն անարգելու համար, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով մարզային դատախազության մամուլի ծառայությանը։
Պարզվել է, որ այս տարվա հունվարի 22-ին նախկինում կանխամտածված հանցագործության համար դատապարտված Բուտորինը հարբած վիճակում եկել է Ալբազինկայի գյուղապետարանի մոտ, հանել շենքի վրա տեղադրված դրոշը և նրա վրա սիրո խոստովանություն գրել իր ընկերուհուն։
Ըստ դատարանի վճռի՝ Բուտորինը 4 ամիս պետք է տանից դուրս չգա գիշերային ժամերին (ժամը 22-ից մինչև առավոտյան 6-ը), չհեռանա գյուղի տարածքից, որտեղ մշտապես բնակվում է, և չփոխի բնակության մշտական վայրն առանց համապատասխան մարմինների հետ համաձայնության։










