Apple-ը վիզուալ սոցկայք կգնի

15:12 • 18.10.12

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է գնել Color Labs ստարտափը, որը ստեղծել է վիզուալ սոցկայք՝ նկարներ և տեսանյութեր փոխանակելու համար, հայտնում է vesti.ru-ն։

 

Color-ի վաճառքի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը դեռևս չեն ստորագրվել։ Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝  խոսքը տասնյակ միլիոնանոց գործարքի մասին է, որի մանրամասները չեն հաղորդվում։

 

Color Labs-ը հնարավորություն է տալիս «կապել» լուսանկարները որոշակի վայրի, կիսվել դրանցով մոտակայքում գտնվող մարդկանց հետ, և միասին նայել նկարները սլայդ շոու ռեժիմով։

 

Apple-ը վիզուալ սոցկայք կգնի