ՌԴ կառավարությունը հավանություն է տվել հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագծին

17:05 • 18.10.12

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագծին,  հայտնում է BBC-ն:

 

Օրինագծի նախաձեռնությունը պատկանում է ՌԴ Առողջապահության նախարարությանը:

 

Արգելքը վերաբերելու է պետական կառույցներին, կրթության, սպորտի և մշակույթի հետ կապված հաստատություններին, ինչպես նաև հասարակական տրանսպորտին և հանրային սննդի կետերին:

 

Նախատեսվում է ծխելն արգելել նաև բազմաբնակարանային շենքերի այն հատվածներում, որոնք ընդհանուր օգտագործման են:

 

Օրինագծով արգելվում է նաև ծխախոտային արտադրանքի գովազդը: