BBC-ի հեռարձակումը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում խլեցվում է
BBC-ի հեռարձակումը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի որոշ շրջաններում ընդհատումներով է կատարվում, քանի որ տեղում ազդանշանը միտումնավոր կերպով, հատուկ սարքերով խլեցվում է, հաղորդում է BBC-ն:
Կորպորացիայի ղեկավարությունը չի մանրամասնում, թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում:
Այս տարվա հոկտեմբերի սկզբին Eutelsat արբանյակային պրովայդերը, որի միջոցով է BBC-ն իրականացնում իր հեռարձակումը, Իրանին մեղադրել էր ազդանշանների խլեցման մեջ:
Փետրվարին BBC-ն հայտարարել էր, որ Իրանը մի քանի անգամ ընդհատել է կորպորացիայի Պարսկական ծառայության հեռուստատեսային ազդանշանի սփռումը, իսկ ծառայության աշխատակիցները սպառնալիքներ են ստացել:










