Մարիխուանա վաճառող բրիտանացի ամուսինները եկամտի մեծ մասը նվիրաբերել են բարեգործությանը

18:19 • 18.10.12

Բրիտանական դատարանը 62-ամյա Մայքլ Ֆոսթերին և 63-ամյա Սյուզան Կուպերին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ 6 տարի շարունակ մեծ քանակությամբ մարիխուանա աճեցնելու և վաճառելու համար, հայտնում է korrespondent.net-ը։


Սակայն, ինչպես նշում է The Daily Mail պարբերականը, եկամտի մեծ մասն ամուսինները նվիրաբերել են քենիական գյուղի բնակիչներին՝ վճարելով երեխաների կրթության և բժշկական ծառայությունների համար։


Դատալսումներից մեկի ժամանակ դատավոր Շոն Մորիսը հայտարարել է, որ երբեք չի հանդիպել նման դեպքի, և դատապարտյալների արարքը նրա վրա մեծ ազդեցություն է թողել, սակայն «վճռի վրա դա չի ազդել»։