Երևանի բնակիչը պնդում է, որ իրեն կծած շունը դիտմամբ է արձակվել

12:08 • 18.10.12

Հիվանդանոցից հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Գյոզալ Հ.-ն: 


Ըստ ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Հույսի Ավանի 2-րդ թաղամասի բնակչուհի ոմն Արուս շանը դիտավորությամբ արձակել է իր վրա, և արդյունքում շունը կծել է իր ոտքը և պատճառել վնասվածքներ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արուսը 1971 թ. ծնված Արուսյակ Ղ.-ն է, որը հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին ներկայացվել է բաժին:

 

Կատարվում է քննություն: