Լոռու մարզում 30-ամյա երիտասարդը 650լ բենզին է յուրացրել բենզալցակայանից
Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները յուրացում կատարելու կասկածանքով հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18.10-ին, տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին:
Ըստ ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որպես լիցքավորող աշխատելով մի բենզալցակայանում, յուրացրել է «Ռեգուլյար» տեսակի 650 լ բենզին` պատճառելով շուրջ 325.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:










