Google-ը ցուցադրել է «համացանցը ներսից» (տեսանյութ)
Խոշորագույն Google ընկերությունը ցուցադրել է համացանցի «ներքին խոհանոցը». ընկերությունը հրապարակել է իր տվյալների կենտրոնների մասին լուսանկարների 4 հավաքածու և տեսանյութ, հայտնում է newsru.com-ը։
Արտաքինից Google-ի նիշքերի (ֆայլ) պահուստը հիշեցնում է էլեկտրակայան կուսական բնության գրկում, իսկ ներսում, ինչպես վստահեցվում է, աշխատակցի համար դրախտ է և բացառիկ խնամք օգտատերերի տվյալների հանդեպ։
Google ընկերությունն այժմ օգտագործում է ութ տվյալների կենտրոն, որոնց մեծ մասն ԱՄՆ-ում է, միայն 2-ը՝ Եվրոպայում։ Ժամանակի ընթացքում այդ կենտրոնների թիվը կաճի։
Ցուցադրելով, թե ինչ չափերի է հասել Google ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել էր ավտոտնակից, խոշորագույն որոնողական համակարգը հրապարակել է լուսանկարների մի ամբողջ պատկերասրահ՝ յուրաքանչյուր տվյալների կենտրոնի, դրանց գտնվելու վայրի, տեխնոլոգիաների, մարդկանց մասին։ Բացի այդ, ընկերությունը հնարավորություն է ընձեռել «հետևել» տվյալների կենտրոնների աշխատանքին Street View ծառայության օգնությամբ։
<










