Բրիտանիայում հանգուցյալ ամուսինների շիրմաքարն առգրավվել է 10 հազ ֆունտ ստեռլինգ պարտքի դիմաց (լուսանկարներ)
Անգլիայի Սասեքս կոմսության գերեզմանատներից մեկում առգրավվել է հանգուցյալ մի զույգի շիրմաքարը։ Առգրավման պատճառը 10 հազար ֆունտ ստեռլինգի չափով պարտքն է, գրում է Daily Mail-ը։
Շիրմաքարը պատվիրվել է 3 տարի առաջ, սակայն հանգուցյալների բարեկամներն այդ ընթացքում չեն վճարել դրա գինը՝ 10 հազար ֆունտ ստեռլինգը, ինչն էլ նման տհաճ միջադեպի պատճառ է դարձել։
«Ինձ պարզապես այլ բան չէր մնում անել, քան ետ վերցնել իմ պատրաստած շիրմաքարը։ Գիտե՞ք, ինձ պես մարդու համար 10 հազար ֆունտ ստեռլինգն ահռելի գումար է։ Ես շատ ջանք ու եռանդ եմ թափել այն պատրաստելու համար, սակայն արդեն 3 տարի է՝ չեմ կարողանում ստանալ արժանի վարձատրությունս։ Կարծում եմ, որ հանգուցյալների հարազատները, տեսնելով առգրավված շիրմաքարը, կսթափվեն և հնարավորինս շուտ կվճարեն իրենց պարտքը»,- ասել է քարտաշ Անդի Մենուելը։










