Հունաստանում գործադուլ և բազմահազարանոց ցույցեր են. 107 մարդ է ձերբակալվել

21:13 • 18.10.12

Տնտեսական խնայողական խիստ միջոցների դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սրտի կաթվածից մահացել է մի թոշակառու, մի քանի մարդ վիրավորվել են, ևս 100-ից ավել մարդ ձերբակալվել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
 

Ցույցին մասնակցել է, վերջին տեղեկությունների համաձայն, մոտ 70 հազար մարդ:


Աթենքում անցել են 5 առանձին ցույցեր, որոնց մասնակիցները միավորվել են քաղաքի Սինտագման կենտրոնական հրապարակում: Որոշ ցուցարարներ ձեռքներին պահել են, բացի հունականներից, նաև իսպանական և պորտուգալական դրոշներ և ԵՄ-ի, ԱՄՀ-ի և սեփական կառավարության քաղաքականությունը քննադատող լոզունգներ:


Ցույցերը կազմակերպել էին Հունաստանի խոշորագույն արհմիությունները: Քաղաքում անվտանգություն են ապահովել 4 հազար իրավապահներ, որոնք հաճախ ստիպված են աղալ արցունքաբեր գազ կիրառել, կրքերը հանդարտեցնելու համար:
 

Հունաստանի հյուսիսային մայրաքաղաք Սալոնիկում խաղաղ ավարտ ունեցած ցույցերին մասնակցել է մոտ 17 հազար մարդ:

Համընդհանուր գործադուլը այսօր պարալիզացրել է երկրի կյանքը: Սա արդեն երկրորդ նմանատիպ ակցիան է վերջին 3 շաբաթվա ընթացքում, որոնք կազմակերպվում են տնտեսման խիստ միջոցառումների դեմ բողոքելու համար, որոնք Հունաստանի կառավարությունը արդեն համաձայնեցրել է միջազգային վարկատուների հետ:


«Կառավարությունը պետք է մերժի «եռյակի» (Եվրոպական Միություն, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամը) աբսուրդային պահանջները», - հայտարարել է արհմիություններից մեկի նախագահը:


Նա նաև ասել է, որ այդ «կործանարար միջոցառումների հետ համաձայնությունը նշանակում է հասարակությանն ընկղմել հուսահատության ճահիճը, իսկ դրա հետևանքները, ինչպես և բողոքի միջոցառումներին, չեն դադարի: