Ռուսթավիի կանանց գաղութում կալանավորները հացադուլ են հայտարարել

18:44 • 18.10.12

Վրաստանի Ռուսթավի քաղաքի №5 կանանց գաղութում կալանավորները հացադուլ են հայտարարել, հայտնում է GHN-ը։ Գործակալության համաձայն՝ ակցիային մասնակցում է 30 կին։

 

Կանայք պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանք մտադիր են քաղցած մնալ այնքան, մինչև իրենց պահանջները չկատարվեն։

 

Բացի այդ,  «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո խոստացել են զանգվածային համաներում հայտարարել։