Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով հանդիպում կունենան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը։
«Հարցը որոշված է, նախարարների հանդիպումը կկայանա շուտով՝ առաջիկա օրերին»,-ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Ժակ Ֆորը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ նախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի։










