ԼՂՀ նախագահականում քննարկել են 2013թ. պետբյուջեին վերաբերող հարցեր

13:36 • 18.10.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի և 2013թ պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետբյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, լինի հավասարակշռված և պահպանի սոցիալական ուղղվածությունը:


ԼՂՀ նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը և հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:


Նա նաև կարևորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը և այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը:


Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: