Պերուում սողանքների հետևանքով երեխաներ են զոհվել

12:40 • 18.10.12

Պերուի հյուսիսում սողանքների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, 10 մարդ համարվում է անհայտ կորած, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իշխանությունների համաձայն՝ զոհերի թվում կա 5 երեխա։ Տարերքը ոչնչացրել է ավելի քան 20 բնակելի տուն։

 

Սողանքների պատճառ են դարձել անձրևները, որոնք չեն դադարում արդեն մի քանի շաբաթ։