Սիրիացի ապստամբները պայթեցրել են Դեր Զորի նավթատարն ու գազատարը
Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Իրաքի հետ սահմանին, ապստամբները գազատար և նավթատար են պայթեցրել, հայտնում է SANA գործակալությունը:
Նավթատար ու գազատար խողովակներն անցնում են Դեր Զոր քաղաքի մոտով՝ մինչև կենտրոնական Պալմիրա քաղաքը:
Երկրի Նավթի նախարարությունից հայտարարել են, որ էներգատարերն անմիջապես անջատվել են, կրակը մարվել է, և շուտով կսկսվեն նորոգման աշխատանքները:
Սիրիայի նախագահի դեմ պայքարող ընդդիմադիրները պարբերաբար իրենց թիրախն են դարձնում նման նավթատար ու գազատար խողովակները:










