Ռուսաստանի բանակը ապահով և ծածկագրված կապ ապահովող բջջայիններով կհամալրվի
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը բջջային կապի սարքեր է ստեղծել, որոնք ռազմական գործողությունների ժամանակ կարող են փակ ռեժիմով կապ ապահովել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԶՈՒ կապի վարչության պետ գեներալ լեյտենանտ Վադիմ Մալյուկովին:
«Մենք ստեղծել ենք մեր բջջային կապը, որը փակ ռեժիմով կապ է ապահովում` այսպես կոչված ծածկագրող-սարքեր: Այսինքն` սովորական բջջային հեռախոս, որը, սակայն, ունի ինչպես փակ, այնպես էլ բաց աշխատանքի ռեժիմ»,- ասել է գեներալ լեյտենանտը:
Մալյուկովը բացատրել է, որ խաղաղ ժամանակ նման սարքը կարելի է որպես սովորական բջջային օգտագործել, իսկ ռազմական գործողությունների դեպքում կամ պարզապես անհրաժեշտության պարագայում դրանք կարելի է վերածել փակ ռեժիմով գործող ապահով կապի միջոցների:










