Վրաստանի նախագահի օդանավը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում

23:35 • 18.10.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օդանավն անհապաղ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում օդանավում առաջացած անսարքությունների պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով «Օտոպեն» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Վալենտինա Իորդակեին:


Վրաստանի
նախագահական Boeing-ի օդաչուները անհապաղ վթարային վայրէջքի թույլտվություն են խնդրել թռիչքից կարճ ժամանակ անց:


«
Օդանավի վիճակը նորմալ է, զննության ժամանակ անսարքություններ չեն հայտնաբերվել: Այսօր գիշերը Վրաստանի նախագահը հայրենիք կուղևորվի», - ավելի ուշ լրագրողներին ասել է օդանավակայանի մամուլի քարտուղարը:


Վայրէջքից
հետո Սաակաշվիլին վերադարձել է նույն հյուրանոց, որտեղ օթևանել էր Ռումինիայի մայրաքաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին մասնակցելու համար: