Այսօր ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 ժամանակավոր անդամները

23:14 • 18.10.12

Ռուանդան, Արգենտինան, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը և Հարավային Կորեան կդառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ 2013-2014 թթ–ի համար, հաղորդում է BBC-ն:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամներն ընտրվում են ամեն տարի երկամյա ժամանակաշրջանի համար՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գաղտնի քվեարկությամբ:


ՄԱԿ-ի ԱԽ-ում 15 անդամ պետություն կա, որոնցից 5-ը մշտական անդամներն են (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա): Տասը ընտրվում են քվեարկությամբ` յուրաքանչյուր տարի 5 պետություն:


ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից ավելի քան 70-ը դեռ երբեք ԱԽ-ի անդամ չի ընտրվել: Միևնույն ժամանակ Արգենտինան արդեն անդամ է ընտրվում 8-րդ անգամ, Ավստրալիան ԱԽ-ի կազմում է եղել 4 անգամ, Ռուանդան անվտանգության խորհրդի կազմում է ընդգրկվում երկրորդ անգամ:


ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ ընտրված պետությունները խորհրդի կազմում իրենց գործունեությունը կսկսեն 2013թ. հունվարի 1-ից: