Չինացու օրգանիզմից 23 սմ-անոց սեքս խաղալիք է հեռացվել
Չինացի տղամարդը ստիպված է եղել բուժօգնություն հայցել՝ իր մարմնից՝ աղիքից, սեքս-խաղալիք հեռացնելու համար, հայտնում է Yahoo News-ը:
Խոսքն արական սեռական օրգանի տեսքով խաղալիքի մասին է, որը չինացու օրգանիզմում է մնացել 5 օր: Ուշագրավ է, որ խաղալիքի երկարությունը 23 սմ է: Խաղալիքի սիրահարը 30 տարեկան է:
Դեպքը տեղի է ունեցել Շանհայի Ժոնշանի հիվանդանոցում: Բժիշկներն արձանագրել են, որ առարկան չհեռացնելու դեպքում տղամարդու վիճակը կարող էր «ծայրահեղ դառնալ»: Բժիշկները չեն կարողացել զսպել նաև իրենց զարմանքը:
Այս դեպքի բերումով բուժաշխատողները բնակչությանը կոչ են արել հետևել արտադրողների կողմից սեքս խաղալիքներին կից տրվող ցուցումներին:










