ԱՄՆ-ում տարհանվել է դպրոցը, որտեղ սովորում են Օբամայի դուստրերը

22:55 • 18.10.12

Վաշինգտոնի Sidwell Friends դպրոցը, որտեղ սովորում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրեր Մալիան և Սաշան, այսօր տարհանվել է կասկածելի հեռախոսազանգի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:


Դպրոցականները դասարաններ են վերադարձել, երբ փորձագետները պարզել են, որ իրական վտանգ չկա:


Տարհանման պատճառ դարձած հեռախոսազանգի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդվում:


Հայտնի
է միայն, որ ոստիկանները նաև ստուգել են դպրոցի հետնաբակում գտնվող պայուսակի պարունակությունը, որում ևս վտանգավոր ոչինչ չի եղել:


Սպիտակ տունը մեկնաբանություններից հրաժարվել է, դրանք ուղղորդելով Գաղտնի ծառայությանը, որը նույնպես հրաժարվում է հարցերին պատասխանել: