Աշխարհում հաշվվել է միլիարդ սմարթֆոն
Աշխարհում օգտագործվող սմարթֆոների քանակը 2012թ. 3-րդ կիսամյակի տվյալներով առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդը, հայտնում է lenta.ru-ն։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Strategy Analytics ընկերության հետազոտությանը։
Ինչպես նշվում է հետազոտությունում՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ սմարթֆոների քանակը ավելացել է 47 տոկոսով՝ 706 միլիոնից մինչև 1 միլիարդ 38 միլիոն սարք։
Strategy Analytics-ի փորձագետները կարծում են, որ սմարթֆոների 2 միլիարդ նիշը կանցնի 2015թ.։ Նախ և առաջ, ինչպես նշվում է, դա տեղի կունենա Չինաստանի, Հնդկաստանի և աֆրիկյան երկրների զարգացող շուկաների հաշվին, որտեղ սմարթֆոների տարածման մակարդակը այս պահին համեմատաբար ցածր է։
Հետազոտության հեղինակները կարծիք են հայտնել նաև, որ մոտակա 5 տարիների ընթացքում սմարթֆոների շուկայում կշարունակեն գերակատար մնալ Android և Apple iOS օպերացիոն համակարգերի հիման վրա արտադրված սարքավորումները, սակայն նրանց կարող է մոտենալ Windows Phone-ը Microsoft-ից։










