Իրաքը արգելել է Մեքքա մեկնող 128 ավտոբուս թուրք ուխտագնացների մուտքը երկիր
Իրաքի սահմանապահները հրաժարվել են իրենց երկրով տրանցիկ անցում տալ 128 ավտոբուսներով ժամանած Թուրքիայի քաղաքացիներին, որոնք մեկնում էին Սաուդյան Արաբիա` ուխտագնացության, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել երկրի տարածք չթողնել թուրքական 128 ավտոբուսների, քանի որ նրանցում գտնվող քաղաքացիները արհամարհել են իրաքյան վիզա ստանալու անհրաժեշտ գործընթացները»,- գործակալությանը հայտնել է Իրաքի վարչապետի խորհրդական Ալի Մուսավին:










