Twitter-ում առաջին անգամ արգելափակվել է նեոնացիստների հաշիվը
Twitter միկրոբլոգային կայքի ղեկավարությունը Գերմանիայի ոստիկանության պատվերով արգելափակել է նեոնացիստների խմբի գործունեությունը սոցիալական ցանցում, տեղեկացնում է Life News-ը։
Twitter-ի ղեկավարությունն առաջին անգամ է արգելափակում Գերմանիայի նացիստական կազմակերպությանը պատկանող հաշիվը։
Սա նաև Twitter-ում գրաքննության մասին օրենքը կիրառելու առաջին օրինակն է դարձել, համաձայն որի որոշ երկրներում հնարավոր է արգելափակել որոշակի գրառումների հասանելիությունը։
«Այս տարվա հունվարին մենք հայտարարել էինք, որ հնարավոր է մասնակի արգելափակվի կոնկրետ հաշվի հասանելիությունը յուրաքանչյուր առանձին պետության համար։ Այժմ մենք օգտագործում ենք դա, քանի որ խումբ-օգտատերը Գերմանիայի իշխանությունների կողմից անօրինական է ճանաչվել»,- հայտարարել է սոցցանցի փաստաբան Ալեքս Մաքգիլլիվրեյը։










