Ավտովթար Մեծամոր–Էջմիածին ճանապարհին. 5 մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.55-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վազ 2121» մակնիշի 02 ԼՕ 448 (վարորդ՝ 1950 թ. ծնված Մելիք Գևորգյան) և «Ալֆա Ռոմեո» մակնիշի 29 ՏՕ 906 պետհամարանիշներով (վարորդ՝ 1961 թ. ծնված Հենրիկ Պողոսյան) ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով կա 5 տուժած, որոնք տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։










