Հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքը (լուսանկարներ, տարբերակ 3)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը ցնցել է ռումբով համալրված մեքենայի պայթյունը: Քաղաքի արևելյան մասից ծուխ է բարձրանում, հայտնում է Russia Today-ը, որի համաձայն՝ մի քանի զոհ ու վիրավոր կա: Reuters-ը հայտնում է առնվազն 2 զոհի և 15 վիրավորի, իսկ Al Jazeera-ն՝ 1 զոհի մասին:
Ռումբը պայթել է քաղաքի Աշրաֆիե թաղամասում՝ պիկ ժամին, հայտնում է լիբանանյան Daily Star-ը:
Պայթյունից առնվազն 7 մեքենա է հրդեհվել, զգալի վնաս է հասցվել շրջակա շինություննրին: Թաղամասում խուճապ է: Al – Arabiya-ն հաղորդում է, որ այդ տեղանքում ռեստորաններ, բանկեր ու դպրոցներ են գտնվում:
Վերջին անգամ Բեյրութում ռումբեր էին պայթեցվել 2008-ին: Արաբական առաջատար լրատվամիջոցները պայթյունը կապում են Սիրիայի հակամարտության հետ:
17:05
Լիբանանյան Daily Star-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորներինը՝ ավելի քան 30։ Աշրաֆիեն Բեյրութի ամենահին թաղամասերից է՝ հիմնականում հունաբնակ։ Քրիստոնեական թաղամասում ապրում են նաև հայեր, կա 2 հայկական եկեղեցի՝ առաքելական և կաթոլիկ, կան նաև հայկական ռեստորաններ:
Պայթյունը որոտացել է Աշրաֆիյեի Սասին հրապարակում, որն առևտրական խոշոր կենտրոն է համարվում:
17:51
Al Arabiya-ի վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 8-ի, կա 78 վիրավոր:










