Բեյրութի պայթյունից զոհվել է Լիբանանի ներքին հետախուզության ղեկավարը

22:01 • 19.10.12

Լիբանանի մայրաքաղաքի Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցած պայթյունից, որը պաշտոնապես ահաբեկչություն է ճանաչվել, զոհվել է նաև լիբանանյան ներքին հետախուզության ծառայության ղեկավարը ` բրիգադային գեներալ Վասիմ ալ-Հասանը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:


Տեղական լրատվամիջոցները նշում են, որ 8 մարդու կյանք խլած և 80 մարդու տարբեր վնասվածքներ պատճառած ահաբեկչության թիրախը կարող է լինել հենց Վասիմ ալ-Հասանը:


Նշվում է, որ գեներալը ղեկավարել է հետախուզական բյուրոն, որը հետաքննում էր, այդ թվում Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը:


Նա
նաև վերջերս կարողացել է բացահայտել ահաբեկչության իրականացման նախագիծ, որի իրականացման վայրն ու ժամանակը չի մանրամասնվում:


Հետաքննությունը
հանգեցրել էր նրան, որ ձերբակալվել է լիբանանյան բարձրաստիճան քաղաքական գործիչ:


Ալ
-Հասանը նախկինում ղեկավարում էր վարչապետի և նրա ընտանիքի անվտանգության ծառայությունը: