Ինդոնեզիայում ևս 9 եկեղեցի է փակվել
Ինդոնեզական Բանդա-Աչեխ քաղաքի իշխանությունները հրաման են արձակել փակել քրիստոնեական 9 «տնային» եկեղեցիներ և 6 բուդդիստական աղոթատներ իբրև թե շահագործման պայմանների խախտման համար, հաղորդում է Седмицы.Ru-ն` հղում կատարելով AsiaNews-ին:
Ինդոնեզական Աչեխ նահանգի մայրաքաղաքի քաղաքապետի տեղակալը հայտարարել է, որ մասնավոր տները չեն կարող օգտագործվել «կրոնական արարողությունների համար»:
Աչեխ նահանգը Ինդոնեզիայում մի տարածք է, որտեղ շարիաթի օրենքներն են գործում: Քրիստոնեական համայնքների վիճակը այստեղ բավականին բարդ է, նրանք անդադար իսլամիստների ճնշման ներքո են գտնվում:
Կրոնական հավաքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար նրանք պետք է որոշ քանակի տեղի բնակիչների և միջկրոնական խմբերի թույլտվություն ստանան: Սակայն ծայրահեղական իսլամիստների ճնշման ներքո նման թույլտվություններ տալուց հաճախ հրաժարվում են:










