Ադրբեջանում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալություններով

08:36 • 19.10.12

Ադրբեջանի իրավապահ մարմինները Գարաչուխուր գյուղում անցկացրած հատուկ գործողության արդյունքում հանցավոր խմբավորում են վնասազերծել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ 30 քրեական հեղինակություն, այդ թվում՝ Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչներ։

 

«Օրենքով գողերը» ձերբակալվել են «Յաղմուր» հանդիսությունների տանը, որտեղ հավաք էին անցկացնում։