Երևանի Քոչարյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դի
Այսօր, ժամը 12.55-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի 38-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել է 1956 թ. ծնված Աիդա Մարգարյանի դին։










