Ռուսաստանում ձերբակալված տղամարդն այրվել է ոստիկանական մեքենայում՝ իրավապահների աչքի առաջ

15:40 • 19.10.12

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի է ունեցել սարսափելի մի դեմք.  ձերբակալված տղամարդը 15 րոպե շարունակ այրվել է Պարեկապահակային ծառայության մեքենայում, գրում է Life News-ը։

 

Ականատեսների խոսքով՝ իրավապահները չեն փորձել փրկել այրվող տղամարդուն, այլ սպասել են մինչև տեղ կհասնեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Փրկարարների ժամանումից հետո  միայն կրակը հաջողվել է մարել և մեքենայից դուրս է բերվել 47-ամյա տղամարդու այրված դին։

 

Պարեկներն իրենց հերթին պատմել են, որ ձերբակալվածին մեքենայում են թողել ընդամենը մի քանի րոպեով, իսկ երբ վերադարձել են՝ կրակն արդեն բռնկված է եղել։

 

Ականատեսները նաև հավելել են, որ պարեկները նույնիսկ չեն էլ փորձել բացել մեքենայի դուռը՝ տեսնելով հանդերձ, թե ինչպես է ձեռնաշղթաներով տղամարդը ներսում տանջվում, այս ու այն կողմ նետվում։ Սակայն իրավապահները պատճառաբանել են, թե այդ պահին մեքենայի դուռը բացելու դեպքում հզոր պայթյուն կարող էր տեղի ունենալ։