Google-ի բաժնետոմսերի գինը կտրուկ իջել է
Google-ի բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է գրանցել, երբ կորպորացիան հայտարարել է 3-րդ եռամսյակում եկամուտի 20%-ով նվազման վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Նյու-Յորքի բորսայում Google-ի բաժնետոմսերի գինը որոշակի պահի նվազել է 10%-ով:
Ենթադրվում է, որ եկամտի նվազման վերաբերյալ տեղեկությունները, մինչև բորսայում վաճառքների ավարտը, սխալմամբ են հրապարակվել:
Եկամուտի ցուցանիշները, որոնց վրա իր ազդեցությունն է թողել Google-ի կողմից Motorola ընկերության կլանումը, վերլուծաբանների սպասումներից ցածր է եղել, ինչը բացասական ֆոն է ստեղծել:










