Google-ն ու Samsung-ը համատեղ նոր Chromebook դյուրակիր համակարգիչ են արտադրել
Ամերիկյան Google և հարավկորեական Samsung ընկերությունները համատեղ նոր Chromebook դյուրակիր համակարգիչ (laptop) են արտադրել, գրում է The Guardian-ը։
Ըստ նախնական տվյալների՝ Wi Fi-ով համալրված սարքը կշռում է 1.1 կգ, ունի 2.2 սմ հաստություն, իսկ դրա էկրանի մակերեսը կազմում է 30 սմ։ Ի տարբերություն նախորդ մոդելի՝ Chromebook-ը շատ ավելի փոքր է և ունի 16 ԳԲ հիշողություն։
Դյուրակիր համակարգիչը վաճառքի կհանվի Amazon- ի առցանց խանութում. սարքի գինը կլինի 249 դոլար։










