Որքան են վաստակում ՏՏ ոլորտի ամերիկացի մասնագետները. պարզել է Glassdoor-ը

13:39 • 19.10.12

Որքան աշխատավարձ են ստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամերիկացի մասնագետները, հարցի պատասխանը փորձել է գտնել Glassdoor ընկերությունը, որը ստացել է ոլորտի 15 խոշորագույն ընկերությունների 5 հազար աշխատակիցների տվյալներ։ Պարզվել է, որ նրանց միջին աշխատավարձը տարեկան 92.648 հազար դոլար է, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Ամենաշռայլ գործատուն Google ընկերությունն է, որն իր մասնագետներին վճարում է տարեկան 128.336 հազար դոլար։ Երկրորդ տեղում Facebook սոցիալական կայքն է, երրորդը՝ Apple ընկերությունը։


Հետաքրքիր է, որ ամենաշռայլների հնգյակում է հայտնվել Zynga ընկերությունը։ Չնայած որ ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ինժեներներին նա վճարում է տարեկան 105.568 հազար դոլար, որպեսզի նրանց չտանեն մրցակից ընկերությունները։

 

Հարկ է նշել, որ այս մասնագետների իրական եկամուտն ավելի բարձր է։ Նրանք ստանում են մի շարք բոնուսներ և փոխհատուցումներ։ Եվ դա այն դեպքում, երբ այդ մարդկանցից շատերը նոր են համալսարանն ավարտել և ընդամենը 20 տարեկան են։


Սակայն նրանք բարձր աշխատավարձի դիմաց ստիպված են ծանրաբեռնված աշխատել։ Աշխատանքային ժամերը շաբաթական հասնում են մինչև 70-ի։ Դա նշանակում է, որ մասնագետների մեծ մասը չի հասցնում մտածել, թե ինչի վրա կարելի է ծախսել վաստակած գումարը։
 

Որքան են վաստակում ՏՏ ոլորտի ամերիկացի մասնագետները. պարզել է Glassdoor-ը