Կապանում բերման է ենթարկվել բռնաբարության մեջ կասկածվող երիտասարդ

09:37 • 19.10.12

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Արտավազդ Գ.-ին։ Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից, Արտավազդ Գ.-ն 2010թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների բաժնի կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: