Սերբիայի և Կոսովոյի վարչապետներն առաջին անգամ հանդիպում են անցկացրել

21:00 • 19.10.12

Այսօր Բրյուսելում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին առաջին անգամ հանդիպել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաշիչի հետ, հաղորդում է BBC-ն:


Հանդիպումը կազմակերպվել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, ում գրասենյակը հայտարարել է, որ երկու քաղաքական գործիչները պատասխանատվություն են ստանձնել համագործակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում:


Հիշեցնենք
, որ Կոսովոն Սերբիայից առանձնացել և անկախություն է հռչակել 4 տարի առաջ: Այդ երկրամասի անկախ կարգավիճակը ճանաչել է 90 պետություն, այդ թվում ԵՄ անդամ 27 երկրներից` 22-ը: