Մուլտիվիտամինների ամենօրյա ընդունումը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը

01:09 • 19.10.12

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտության արդյունքում եզրակացրել են, որ մուլտիվիտամինների ամենօրյա ընդունումը նվազեցնում քաղցկեղի առաջացումը տարեց տղամարդկանց մոտ։


Գիտնականներն ուսումնասիրել են
15 հազար միջին և բարձր տարիքի տղամարդկանց 11 տարի շարունակ հաղորդում է WebMD-ը:


Ընդհանուր
առմամբ մուլտիվիտամինները նվազեցրել են բոլոր տեսակի քաղցկեղի ռիսկը 8%-ով:


Ուսումնասիրության
շրջանակներում տղամարդիկ ընդունել են Centrum Silver մուլտիվիտամինները: Եղել է նաև վերահսկողության խումբ, որին տրվել է պլացեբո:


Հետազոտման
սկզբում կամավորները նվազագույնը 50 տարեկան են եղել։ Նրանցից 1312-ի մոտ ինչ-որ ժամանակ քաղցկեղ է հայտնաբերված եղել:


Վիտամիններ
ընդունած խմբում 1290 քաղցկեղի դեպք է գրանցվել, իսկ պլացեբոյի խմբում` 1379 դեպք: Մոտ 50% դեպքերում շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:


Ինքնին
շագանակագեղձի քաղցկեղի վրա վիտամինները չեն ազդել, սակայն ազդեցություն են գործել քաղցկեղի ընդհանուր վիճակագրության վրա:


Պարզվել
է, որ վիտամինները այլ տեսակի քաղցկեղի վտանգը նվազեցրել են 12%-ով։ Իսկ թե ինչպես են մուլտիվիտամինները ազդում կանանց կամ ավելի երիտասարդ տարիքի անձանց վրա, մասնագետները չեն նշում:
 

 

Մուլտիվիտամինների ամենօրյա ընդունումը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը