Օբաման ու Ռոմնին ընթրել են ոչ պաշտոնական մթնոլորտում

08:55 • 19.10.12

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճից երկու օր անց դեմոկրատ Բարաք Օբաման ու հանրապետական Միթ Ռոմնին հանդիպել են Նյու Յորքում՝ սեղանի շուրջ։ Ինչպես հաղորդում է vz.ru-ն, թեկնածուները մասնակցել են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության կազմակերպած ամենամյա ընթրիքին, որն անցկացվել է Waldorf-Astoria հյուրանոցում։


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, երեկոյի գլխավոր հյուրերը նստել են կարդինալ Թիմոթի Դոլանի աջ և ձախ կողմում։ Նրանք շատ են կատակել՝ չանտեսելով նաև միմյանց։

Օրինակ՝ Միթ Ռոմնին հայտարարել է, որ իր ու Բարաք Օբամայի նախընտրական մրցապայքարում գոյություն ունի մեկ կարևոր մարդ, որոնցից իրենք կախման մեջ են։

«Իմ համար դա իմ գեղեցկուհի կինն է՝ Էնը, իսկ Բարաքի համար՝ Բիլ Քլինթոնը» ,- ասել է նա։


Waldorf-Astoria-ում ամենամյա ընթրիքն անցկացվում է դեմոկրատ, Նյու Յորքի նախկին նահանգապետ և նախագահի առաջին թեկնածու (1928թ. ընտրություններին) Էլ Սմիթի պատվին։
 

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։