ԱՄՆ-ում ծեր կինը ձերբակալվել է Հիտլերի բեղերով պատկերված Օբամայի պաստառը գողանալու համար
ԱՄՆ-ում 80-ամյա ծեր կինը ձերբակալվել է Հիտլերի բեղերով պատկերված նախագահ Բարաք Օբամայի պաստառը պատռելու համար, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով NBC Connecticut-ին։
Կոնեկտիկուտ նահանգի Հեբրոն քաղաքի փոստային բաժանմունքի մոտ 80-ամյա Նենսի Լեկը պատռել է Օբամային վարկաբեկող երեք պաստառ և ձերբակալվել գողության ու անդորրը խախտելու մեղադրանքով։
Կինը պատմել է, որ նա վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և շատ է վիրավորվել՝ տեսնելով ԱՄՆ նախագահին նացիստի կերպարով։
Ավելի ուշ Նենսի Լեկին ազատ են արձակել՝ մի պայմանով, որ նա հաջորդ շաբաթ ներկայանա դատարան։ Կնոջը սպառնում է մինչև երեք ամսվա ազատազրկում։










