Բրիտանացի գիտնականները բենզին են ստացել օդից

16:43 • 19.10.12

Մի խումբ բրիտանացի գիտնականներ հանդես են եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նրանք պնդում են, որ կարողացել են բենզին ստեղծել մաքուր օդից, հայտնում է «Բի Բի Սի»-ն։

 

Air Fuel Synthesis ընկերությունն արտադրել է 5 լ բենզին՝ օգտագործելով միայն զտիչ գործիք, ածխածնի և ջրի գոլորշի։

 

Ընկերության գործադիր տնօրենը պատմել է, որ բենզին ստանալու համար իրենք օգտագործել են օդից վերցված ածխածնի երկօքսիդ և ջրից վերցված ջրածին, ինչի արդյունքում ստացել են մեթանոլ։ Իսկ հետագայում արդեն մեթանոլը վերածվել է բենզինի։
 

Բրիտանացի գիտնականները բենզին են ստացել օդից