ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել գեղեցկության սրահներից մեկի այցելուների ուղղությամբ ու ինքնասպան եղել

09:56 • 19.10.12

Միացյալ Նահանգների Քասելբերի քաղաքում մի տղամարդ կրակ է բացել գեղեցկության սրահներից մեկի այցելուների ուղղությամբ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  կրակահերթի հետևանքով 3 կին է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

 

Իրավապահների համաձայն՝ զինված տղամարդը ներխուժել է գեղեցկության սրահ ու կրակ բացել։ Հայտնի է, որ այցելուներից երկուսին հաջողվել է դուրս վազել սրահից։

 

Հանցագործը լքել է դեպքի վայրն ու ինքնասպան եղել։ Նախնական տվյալներով՝ նման դաժան հաշվեհարդարի պատճառ կարող էր լինել ընտանեկան վեճը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։