Իտալիայում գործազուրկ տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի դիմաց

12:18 • 19.10.12

Իտալիայի 55-ամյա բնակիչ, ծագումով ռումինացի տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի դիմաց։ Նա նման հուսահատ քայլի է դիմել աշխատանքը կորցնելուց հետո, գրում է The Huffinghton Post-ը։

 

Բարեբախտաբար, տղամարդը ողջ է մնացել ժամանակին վրա հասած ոստիկանների շնորհիվ, սակայն նրա մարմնի մեծ մասն այրվել է։

 

Ռումինացին ինքնահրկիզման համար միտումնավոր է ընտրել 16 –րդ դարի այս շինությունը, քանի որ հենց այստեղ է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի նստավայրը։ Այս կերպ նա ցանկացել է իշխանությունների ուշադրությունը հրավիրել իր խնդիրների վրա։

 

Ավելի վաղ՝օգոստոսին, Իտալիայում ևս մեկ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել, երբ կրկին գործազուրկ տղամարդը մահացու ելքով ինքնահրկիզվել էր խորհրդարանի շենքի մոտ։