Սուրգուտում գործարարի որդին գնդակահարել է քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքում ավտոսրահներից մեկի սեփականատիրոջ որդին կրակ է բացել քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցների ուղղությամբ, հայտնում է ntv.ru-ն։ Երկու մարդ զոհվել է, մեկը ծանր վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կոնֆլիկտը տեղի է ունեցել ապօրինի գործող ավտոսրահի մոտ։ Սուրգուտի քաղաքապետարանի ներկայացուցիչներն արհեստանոց են այցելել շինությունը քանդելու համապատասխան փաստաթղթով, որտեղ նրանց է սպասել սեփականատիրոջ որդին։
Նա կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Աշխատակիցներին ուղեկցող ոստիկանին հաջողվել է խլել զենքը նրա ձեռքից։
Տեսանյութը՝ այստեղ:










