Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի

13:49 • 19.10.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:


Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:


Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:

 

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է: Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի