Կիևի դատարանը Վիտալի Կլիչկոյին արգելել է ելույթ ունենալ

00:45 • 19.10.12

Ուկրաինայի մայրաքաղաքի շրջանային վարչական դատարանը արգելել է «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին ընտրողների հետ հանդիպումներ անցկացնել Բիշնյովի քաղաքում:


Դատարանը համապատասխան որոշում է կայացրել Բիշնյովի քաղաքի քաղխորհրդի հայցադիմումի հիման վրա, հաղորդում է Интерфакс-Украина-ն` հղում կատարելով կուսակցության մամուլի ծառայությանը:


Քաղխորհուրդը իր առաջարկը հիմնավորել է «ազգային անվտանգության և հասարակական կարգի շահերով»: Իսկ դատարանը իր որոշման մեջ նշել է, որ Կլիչկոյի ժամանումը «իրական վտանգ կստեղծի անկարգությունների և հանցագործությունների համար, ինչպես նաև կվտանգի բնակչության առողջությունը, իրավունքները և ազատությունները»:


«ՈՒԴԱՐ» կուսակցության իրավաբանները Կիևի դատարանի որոշումը բողոքարկել են, քանի որ իշխանությունների նման գործելակերպը անօրինական և անիմաստ են համարում:


«Չնայած տեղի իշխանությունների հակազդեցությանը Կլիչկոյի հանդիպումը կկայանա», - հայտարարել են կուսակցությունում: