ԱՄՆ-ն $12 մլն կտա Իրանում «Ալ Կաիդայի» 2 ղեկավարի մասին տեղեկության դիմաց
ԱՄՆ իշխանությունները Իրանում գտնվող «Ալ Կաիդայի» երկու առանցքային գործիչների վերաբերյալ տեղեկության դիմաց պարգևավճար են հայտարարել, այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Մուխսին ալ-Ֆադխլիի վերաբերյալ տեղեկությունները գնահատվել են 7 մլն ԱՄՆ դոլար: Իսկ նրա օգնական Ադել ալ-Խարբիի վերաբերյալ տեղեկության դիմաց կարելի է մինչև 5 մլն ԱՄՆ դոլար ստանալ:
Գումարը հատկացվելու է «Պարգև արդարադատության իրականացման համար» ծրագրի շրջանակներում:
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Մուխսին ալ-Ֆադխլին և Ադել ալ-Խարբին «պատասխանատու են ֆինանսական միջոցների փոխանցման և Իրանի տարածքով «Ալ Կաիդայի» գրոհայինների տեղաշարժումն ապահովման համար:
ԱՄՆ իշխանությունները մանրամասնում են, որ «Ալ Կաիդայի» իրանական կողմնակիցները «օգնում են գումարների փոխանցելուն և ծայրահեղականների Թուրքիայից դեպի Սիրիա ուղարկելուն»:
Դրա հետ միասին, նրանք պատասխանատու են Պակիստանից դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա ուղարկելու համար:










