Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները փակ են մառախուղի պատճառով

12:58 • 19.10.12

Մառախուղը խախտել է Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում վայրէջք կատարելու օդաչուների պլանները:
 

Այն ինքնաթիռները, որոնց վայրէջքը նախատեսվում էր հենց այստեղ, ստիպված են լինում վայրէջք կատարել պահուստային օդանավակայաններում:
 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, իսկ ևս մեկը՝ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այն տեղակայված է քաղաքի հարավային հատվածում և աշխատում է սովորական ռեժիմով: