Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո վարորդն արգելափակվել է մեքենայում
Երեկ գիշեր, ժամը 23.59-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Ղարս» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 86 ՕՕ 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով վարորդ 33-ամյա Արամայիս Բլբուլյանը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, իսկ ուղևոր 29-ամյա Ստելլա Մալխասյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ ավտոմեքենայի վարորդին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից:










