Բեռլինի օդանավակայանում հավաքարարի սխալի պատճառով 50 մարդ է թունավորվել

15:59 • 20.10.12

Գերմանիայի մայրաքաղաքի Tegel օդանավակայանում այսօր 50 մարդ թունավորվել է թունավոր գոլորշի շնչելու հետևանքով, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

 

Տոքսիկ քիմիական միացությունների պատճառ է դարձել հավաքարարի սխալը։ Իրավապահների վարկածով՝ նա մաքրող միջոցները սխալ չափաբաժիններով է խառնել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել քիմիական ռեակցիա։

 

Տերմինալ Ա-ի մուտքն ամբողջությամբ փակվել է։


Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։