Աֆղանստանցի սկեսուրը գլխատել է հարսին՝ մարմնավաճառությունից հրաժարվելու համար
Աֆղանստանում՝ Իրանին սահմանակից Հարաթ նահանգում, սկեսուրը և նրա ազգականը գլխատել են երիտասարդ հարսին, որը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվել, հայտնում է:
Խոսքը 20-ամյա Մահ Գուլի մասին է: Նրա հացթուխ ամուսնու՝ աշխատանքի գնալուց հետո սկեսուրը փորձել են պոռնկության դրդել հարսին: Վերջինիս հրաժարվելուց հետո բարեկամները գլխատել են նրան:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականով` սա հերթական դեպքն է, որը ցույց է տալիս թե ինչպիսի դաժան մթնոլորտում են ապրում աֆղանստանցի կանայք և աղջիկները:
Այս գործով 4 մարդ է ձերբակալվել:










