Լիբանանում այսօր սգո օր է հայտարարված (լուսանկարներ)

13:37 • 20.10.12

Լիբանանի կառավարությունն այսօր ազգային սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ երեկվա ահաբեկչության զոհերի, հայտնում է CBS News-ը

Երեկվա խոշոր ահաբեկչության հետևանքով զոհվել էր 8 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի տեղեկատվության վարչության տնօրեն Ուիսամ Հասանը։
 

Վերջինիս մահվան լուրը լսելով հազարավոր զայրացած սուննիներ դուրս են եկել փողոց՝ փակելով երկրի բազմաթիվ ճանապարհներ։ Փակ է եղել նաև Բեյրութի միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կապող մայրուղին։
 

Լիբանանի իշխանությունները քաղաքացիներին զսպվածության կոչ են արել։


Բեյրութում իրականացված ահաբեկչությունը դատապարտել են ՄԱԿ-ը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, ինչպես նաև այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կողմերին կոչ է արել չտրվել ահաբեկչության սադրանքին։